Կառավարությունը պետական ծրագրի համար պահանջված 2 միլիարդի փոխարեն հատկացրեց 20 մլն դրամ
ՏնտեսությունԱնտառների, անտառային հողերի տարածքներով և անտառուղիներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած փայտանյութի` անտառից դուրս բերման և պահեստ տեղափոխման աշխատանքների ֆինանսավորման համար պահանջված երկու միլիարդ դրամի փոխարեն ՀՀ կառավարությունը հատկցրեց ընդամենը 20 մլն դրամ:
«ՀՀ կառավարության աշխատակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջարկվող 2 մլրդ դրամի փոխարեն հատկացվելու է 20 մլն դրամ: Ավելի վաղ ծրագրի իրականացման համար ներկայացվել էր հենց երկու միլիարդի պահանջ, սակայն քննարկումների արդյունքում հատկացվելու է ընդամենը 20 մլն դրամ»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը նշեց, որ ադյունքում՝ կիրականացվեն էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությանն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքները: