Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է առանց տեղումների եղանակ Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան


Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը կայացած է. 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքական ուժերը հայտարարություն ստորագրեցին

Քաղաքական

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից խորհրդարանական քաղաքական ուժերը ստորագրեցին  նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը:

Ազգային ժողովում կայացած հերթական հանդիպման ընթացքում հայտարարության տակ ստորագրեցին ՀՀԿ-ն,  ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:

Նիստի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընթերցեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նամակը, որում նրանք հայտնում են, որ դրական են գնահատում այն տեղաշարժը, որ կայացել է 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում, սակայն չեն ստորագրելու հայտարարության տակ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում հանդես կգան նաև հայտարարությամբ:

Ներկայացնելով ՀԱԿ-ի  տեսակետը` Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ գոյություն ունի համաձայնեցված տեքստ, որը իրենք պատրաստ են ստորագրել: «Կարծում ենք, որ սա առանց չափազանցության կարելի է համարել պատմական իրադարձություն: Արդյունքները խոսուն են և  ցույց են տալիս, որ լուրջ գործ է արվել, իշխանությունները ընդառաջ են գնացել քաղաքացիական հասարակությանը, հանրությանը:  Կարծում ենք, որ այս համաձայնագրով  չի երաշխավորում 100 տոկոսանոց արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, չեն լուծվում բոլոր խնդիրները, չի լուծվում ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման խնդիրը, սակայն լուծվում է խնդիրը` կապված ընտրական տարածքում ընտրական գործընթացի վերահսկման հետ:  Սա հույս է ստեղծում, որ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը պատրաստ է ստորագրել այս լայն համաձայնությունը»,- եզրափակեց Զուրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց Լևոն  Զուրաբյանի հետ այն հարցում, որ որևէ իդեալական օրենք չի լուծելու խնդիրները, եթե չկա քաղաքական կամք:

«Ես սա կարևորում եմ այն առումով, որ մեր երկրում քաղաքական դաշտը վերջին շրջանում  աղճատվել էր, քաղաքական բանավեճի մակարդակը շատ ցածր էր, ուստի քաղաքակիրթ բանավեճի այս դրսևորումը ես դրական եմ համարում, որովհետև մենք առջևում լուրջ փորձություններ ունենք, մենք կարևոր քայլ ենք անում կուսակցությունների կայացման համար: Սա պետք է օրինակ լինի, որ փոխզիջում, չի նշանակում սեփա կան սկզբունքներից հրաժարվել, դա նշանակում է լավագույն լուծումը գտնել: ԲՀԿ-ն նույնպես միանում է այս համատեղ հայտարարությանը»,- ասաց Զոհրաբյանը:

Հայտարարությանը միանալու մասին հայտարարեց նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մենք կարևորելով այս քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը: «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը, կբարելավի ընտրական օրենսգիրքը և մասամբ կվերացնենք կրկնակի քվեարկություները: Մենք նույնպես միանում ենք հայտարարությանը»,- հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ սա իսկապես աննախադեպ հաջողություն է:

 «Մենք երկար փորձ ունենք ընտրությունների մեջ լինելու, համաձայնությոնւների հասնելու առումով, և  ես չեմ հիշում դեպք,  որ մենք  ունենանք այսպիսի նախադեպ, որ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան այնպիսի կարևոր փաստաթղթի շուրջ,  ինչպիսին ընտրական օրենսգիրքն է: Ես իսկապես սա հաջողություն եմ համարում: Ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս արդյունքի համար, որովհետև ներդրվել է ամեն ինչ, որպեսզի հասնենք այս արդյունքին»,- ասաց Ռուստամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ կարևորեց ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումը` ընդգծելով, որ սովորաբար հասարակությունը երբեք ամբողջովին չի ուսումնասիրում ընտրական օրենսգիրքը, և այս դեպքում կարևոր է քաղաքական ուժերի տեսակետը:

«Այս աշխատանքը հեշտ չէր, ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որովհետև մենք շատ մոտ էինք ձախողմանը: Շատ ուրախ եմ, որ երկուստեք կամք գտնվեց հաղթահարելու դժվարությունները և քայլ կատարելու համար, որն էլ կոչվում է կոնսենսուս: Սրանով մենք հիմք ենք դնելու մեր հետագա համագործակցության համար: Մենք շարունակելու ենք ունենալ հակառակ կարծիքներ, սակայն դա չի նշանակում համատեղ աշխատանքի և խնդիրների համատեղ լուծման բացառում»,- եզրափակեց Հարությունյանը:

 

ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՓաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվել