Հունիսի 17-19-ը մայրաքաղաքում ծնվել է 160 երեխա՝ 87 տղա և 73 աղջիկ
ԲլոգԵրևանի քաղաքապետարանի աջակցությամբ` ՀՀ կառավարության ծրագրով զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 20-ից ամառային հանգիստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներ:
Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին, տեղերում կծանոթանան նրանց առօրյային: