Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
ՏնտեսությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հունիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհուրդը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) նորանշանակ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի թեկնածությունները որպես FREDA-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրության մեջ առաջարկվող համապատասխան փոփոխությունները և լրացումն երը:
Նիստում հաստատվել են նաև հիմնադրամի 2015 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև FREDA-ի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագծի եզրակացությունը: Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է FREDA-ի ներդրումային ուղեցույցի վերջնական տարբերակը։