Դոլարը, եվրոն և ֆունտը արժեզրկվել են, ռուբլին արժևորվել է
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 22-ին կազմել է 475.98 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.29 դրամ՝ իջնելով 2.97 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 698.60 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 4.49 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 22-ին կազմել է 7.44 դրամ, աճը 0.01 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 265.66 դրամ, ոսկի՝ 19,474.74 դրամ, պլատին՝ 14,905.23 դրամ։