Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով
ՏնտեսությունՀայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման նախագիծը հունիսի 24-ին քննարկվեց ու հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 48.78 դրամից կնվազի մինչև 46.2 դրամ:
2015 թվականին էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ 6.9 դրամով: Դա հիմնավորվում էր ՀԷՑ-ում առաջացած ֆինանսական խնդիրներով: