Արագածոտնի մարզպետն այցելեց մարզի տարեցներին
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի 1-ին, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն առանձնահատուկ ուշադրության արժանացրեց մարզի 100 եւ ավելի տարիք ունեցողներին: Նրանք 5-ն են՝ Աշտարակում բնակվող Վերգուշ Փարվանյանը, սասունիկցի Ֆարխա Հակոբյանը, Ոսկեհատից՝ Գունյա Մարկոսյանը եւ Խազալ Ամոյանը՝ Արտենիից: Մարզպետը եւ համայնքների ղեկավարներն այցելեցին նրանց:
Բացի շնոր հավորանքից ու բարեմաղթնքներից, 100 եւ ավելի տարեկան տարեցներն ստացան նաև խորհրդանշական նվերներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' տարեցների օրն անակնկալ էր սպասվում նաեւ Աշտարակ քաղաքում բնակվող 90 եւ ավելի տարիք ունեցող տատիկ-պապիկներին: Սարգիս Սահակյանն այցելեց երկարամյա կենսագրություն եւ աշխատանքային մեծ վաստակ ունեցող անձանց: Նրանք էին՝ բժշկուհի Սիլվա Սարիբեկյանը, գյուղատնտես Կարո Գրիգորյանը, մանկավարժ Սիլվա Նալբանդյանը, Մեծ հայրենական պատերազմի վետերան Մկրտիչ Մանուկյանը:
Բոլոր տարեցներն ուրախությամբ ընդունեցին անակնկալը եւ այն հանգամանքը, որ մարզպետն անձամբ է այցելել՝ կարեւորելով իրենց վաստակն ու երկարակեցությունը: