Այո՛, կան ճնշումներ. առևտրականներին չեն թողնում մասնակցել բողոքի ակցիաներին
Կառավարության շենքի առջև այսօր առևտրականները կրկին բողոքի ակցիա են իրականացնում:
Նշենք, որ նրանք արդեն մի քանի օր է, ինչ բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Առևտրականների թիվն այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ զգալիորեն կրճատվել էր, և այնտեղ հավաքվածների կարծիքով դա ճնշումների հետևանքով է:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի:
«Ես նման տեղեկատվություն չունեմ, բայց դեռ երեկ հայտարարել եմ, որ այո՛, կան ճնշումներ, մարդկանց տարբեր տեղեր, տարբեր մոտեցումներով մի տեղ վախեցնելով, մի տեղ խաբելով, մի տեղ ծանոթ եղբայր մեջ բերելով փորձում են ամեն տեղ ազդել ձեռներեցների վրա, որպեսզի մասնակից չլինեն այս գործընթացին, - ասաց նա: