Ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանն իր աշխատությունները կնվիրի Գյումրու պատկերասրահին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է հայտնի նկարիչ Ռիշար(Խաչատուր) Ժերանյանին:
Զրույցի ընթացքում ֆրանսահայ նկարիչը նախարարին հայտնել է իր ստեղծագործությունները Գյումրու`«Մարիամ և
Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահին նվիրելու ցանկության մասին:
«Ուզում եմ նաև ժամանակ առ ժամանակ Հայաստանում բնակվելու և ստեղծագործելու հնարավորություն ունենալ»,-
ավելացրել է արվեստագետը:
Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը ծնվել է 1921թ.-ին` Սեբաստիա քաղաքում և յոթ տարեկանից բնակվում է
Ֆրանսիայում:
Ռիշար Ժերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ,
գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։ Ժերանյանի արվեստում որոշակի տեղ ունեն հայրենի
բնությունն ու հուշարձանները: