Orer.am-ը հայտնում է, որ կառավարության նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ուսուցչի օրվա առթիվ 10 մլն 48 հազար դրամ ԿԳՆ-ին հատկացնելու վերաբերյալ դիմումը: Փոխնախարարը դիմումի բովանդակությունը ոչ այնքան հստակ ներկայացրեց, ինչին արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Այդ թուղթը հնարավոր չէ՞ նորմալ ներկայացնել, նորմալ ներկայացրեք, մենք էլ հասկանանք: Պարոն Մկրտչյան, չեմ հասկանում` ինչ եք ասում, այսինքն ես գիտեմ ինչի մասին եք ասում, ուրիշները պետք է հասկանան»: Երկրորդ անգամ փոխնախարարը կրկին կարդաց դիմումը, այս անգամ ևս ոչ այնքան հստակ, ինչին վարչապետը կատակեց. «Բա նենց էլ մուննաթ ես գալիս մեզ վրա, չենք հասկանում ինչի ՞ համար»: