Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց 150 միլիոն դրամ հատկացնել Շիրակի մարզպետարանին`Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցողներին բնակելի տուն ձեռք բերելու համար:
Ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը վերապահովված է Շիրակի մարզպետին,- հայտնում է Orer.am-ը: