Մինսկում կայացել է «Ոսկե Ծիրան» խորագրով մշակութային միջոցառումը
ՄշակույթՄինսկի Ազատության հրապարակում հունիսի 26-ին տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային տոնը՝ կազմակերպված Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի, ՀՀ դեսպանության և Բելառուսի հայ համայնքի կողմից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի մշակութային և երիտասարդության հարցերով գլխավոր վարչության պետ Պավել Սկալաբանը և հայ համայնքի նախագահ Գեորգի Եղիազարյանը:
Մասնակիցներին ուղղված խոսքում դեսպան Խաչատրյանը, կարևորելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, ընդգծել է, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում ծանոթանալու առաջին քրիստոնյա ազգի բազմադարյա և հարուստ մշակույթին:
Միջոցառմանը հանդես են եկել Բելառուսում հայտնի հայ երգիչները, «Էրեբունի» և «Նաիրի» ազգային պարի և երգի համույթները, հայ ճանաչված երաժիշտները: