Դոլարն ու եվրոն արժեզրկվել են, ֆունտն ու ռուբլին` արժևորվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 29-ին կազմել է 476.33 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.20 դրամ՝ իջնելով 1.80 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 638.09 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 1.67 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 29-ին կազմել է 7.42 դրամ, աճը 0.04 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 269.07 դրամ, ոսկի՝ 20,057.22 դրամ, պլատին՝ 14,931.5 դրամ։