Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից քննադատեց ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին, Բիշարյանն էլ նրան պատասխանեց` «չափներդ ճանաչեք»

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թեժ բանավեճի բռնվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փա շինյանը շատ կոշտ արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների հնչեցրած մեղադրանքներին:

Պատգամավորն իր ելույթի սկզբում հայտարարեց, որ երբ ինքը հայտարարել է, որ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է լինել այդ ընդդիմությունը, ԱԺ նիստերի դահլիճում բավական հաճախ սկսել են «հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենալ»: «Այս դահլիճից ճիչեր են արձակում, թե գիտեք՝ ոմանք հավակնում են լինել եզակի և մեկ ընդդիմություն: Այդ ոմանք էլ մենք ենք՝ մեր քաղաքական ուժը: Կներեք, իսկ ո՞վ պետք է հավակնի:

Դո՞ւք պետք է հավակնեք, որ խոսում եք ընտրակեղծիքներից, սակայն ընտրակեղծիքների դաշնակիցն եք եղել: Ելույթներ են հնչում, քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարում է, թե իրենք ավանդական քաղաքական ուժ են: Այնքան ավանդական են, որ վերջին մեկ տարվա իրենց ամենահրատապ խնդիրը իրենց անունը փոխելն է, այդ անունից ազատվելն է: Ավանդական քաղաքական ուժիս տեսեք, կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են: Այսպես որ շարունակվի, կարող են անուն-ազգանուններն էլ փոխեն մորուք պահեն, որ իրենց փողոցում էլ չճանաչեն: Մի հատ էլ հայտարարում են, թե մարդիկ եկել Ազգային ժողովի ամբիոնից խոսում են, բայց դեռ հարց է՝ ընտրական օրենսգիրքը կարդացե՞լ են, թե՞ չեն կարդացել: Դեռ պետք է հասկանալ, թե ում նկատի ունի, բայց սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի խմբակցության անդամները օրը 10 անգամ ինչ-որ տեղից թղթի վրա գրված, դողդողալով,  անհասկանալի բառերով, իրենք իրենց կարդացած տեքստերից  վախեցած  հարցեր են տալիս ու ելույթ են ունենում: Ով էլ կարդալուց ու հասկանալուց խոսի… Դուք տանձից ու խնձորից խոսեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի ելույթին տեղից արձագանքեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նիկոլ Փաշինյանը Բիշարյանին կոչ արեց հանգստանալ ու իրեն մինչև վերջ լսել:

Այնուհետև Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի քննադատական ելույթներին իր կուսակցության հասցեին: «Մի խմբակցության ղեկավար էլ մի քանի օր է` հայտարարում է ինչ-որ աղանդավորական խմբակների մասին: Եվ սա ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որի ամբողջ կենսագրությունը մինչև բոլորովին վերջերս և, միգուցե, ապագայում՝ կառուցված է առավոտյան, միջօրեի և երեկոյան պաշտամունքի վրա: Ու, ըստ էության, ի՞նչ է տեղի ունենում: Ախր չի կարելի: Տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ՝ իրականության զգացումը մի կորցրեք: Դուք այլևս «Հայ կական ժամանակ» թերթի լրագրող չեք, որ կատարյալ խոսքի ազատություն ունենաք: Զգույշ եղեք»,- նշեց Փաշինյանը:

Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր պատասխան ելույթում Նիկոլ Փաշինյանին մեղադրեց իշխանության պատվերը կատարելու մեջ ու նրան հաշիվներ պարզելու համար դահլիճից դուրս հրավիրեց: «Դու ո՞վ ես, որ գնահատական տաս մարդկանց, որոնք ճանապարհ են անցել, քեզանից խելացի են, որովհետև մենակ չեն, ուժ են: Մի թույլ տվեք ձեզ այստեղից գնահատականներ տալ տարբեր քաղաքական ուժերին: Ես սրանից հետո իմ ընկերներին կոչ կանեմ՝ չափներդ ճանաչեք: Եթե չափվելու տեղ եք ուզում, դահլիճից դուրս եկեք: Ուժեղ տղերք եք, եկեք տղայական «ռազբորկի», ոչ թե այստեղ ինչ-որ բառեր ասեք ու թռեք: Քիչ առաջ ամբիոնից հնչած ողջ բովանդակությունը իշխանության պատվեր էր»,- ասաց Բիշարյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավարի ելույթին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց բուռն ծիծաղով:

 

Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան