ՏՄՊՊՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Արցախ
ՏնտեսությունՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հունիսի 30-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ին:
ՏՄՊՊՀ նախագահը հանդիպումներ կունենա Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման նոր հեռանկարներին, մասնավորապես արտադրական ծավալների և արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր:
ՏՄՊՊՀ նախագահը կայցելի նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, որտեղ Հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ կանցկացնի համատեղ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի հարցեր՝ օրենսդրական դաշտի, ԼՂՀ մի շարք ապրանքային շուկաներում հայտնաբերված խախտումների, համատեղ իրականացված վարույթների ընթացքի, տեղեկատվության փոխանակման և այլնի վերաբերյալ: Նիստին կմասնակցեն նաև ԼՂՀ-ում գործող արտադրական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, որոնց հետ կքննարկվեն ա րտահանման մրցակցային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը կայցելի նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նահատակված զինվորների ընտանիքների: