Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի գործընկերության հիմքը կլրամշակեն մինչեւ նոյեմբեր
ՏնտեսությունԱպագա եվրասիական տնտեսական գործընկերության հիմնական դրույթները պլանավորվում Է Չինաստանի հետ բանակցություններում մշակել մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբեր:
Այդ մասին հայտարարել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ելույթ ունենալով կառավարության անդամների հետ ՌԴ նախ ագահ Վլադիմիր Պուտինի ունեցած հանդիպման ընթացքում:
«Մենք կարծում ենք, որ եկել Է ժամանակը՝ լրջորեն քննարկելու համապարփակ եվրասիական տնտեսական գործընկերության ստեղծման հնարավորություններն ու հեռանկարները»,-ասել Է նա:
Շուվալովի խոսքով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության եւ Չինաստանի առեւտրի նախարարության օգնությամբ երկու երկրների վարչապետների՝ նոյեմբերին կայանալիք հաջորդ հանդիպմանը «կմշակվի Չինաստանի հետ ապագա տնտեսական գործընկերության հիմնական դրույթների բազան», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: