Ռիա Նովոստի-ն գրում է, որ հայկական արմարտներով ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ վաղը Կրոկուս Սիթի Հոլլ-ում տեղի կունենա նրա միակ մենահամերգը: Իննսունամյա շանսոնիեն այսօր հանդիպել է լրագրողների հետ, որտեղ կիսվել է իր առույգության ու կենսուրախության և երկարակեցության գաղտիների մասին ու պատասխանել լրագրողների հարցերին: Ազնավուրը մասնավորապես ասել է, որ ինքն ուրախ է լինել Մոսկվայում ու այդպես ասում է ամեն անգամ, երբ գալիս է Մոսկվա: Միաժամանակ նաև հայտնել է, որ կկատարի իր դասական երգացանկում ընդգրկված երգերը և հավելել, որ երազում է լինել միակ երգիչը, ով իր հարյուրամյակը կտոնի բեմին: