Իրանը եռակի կավելացնի գազի արտահանումը Հայաստան
ՏնտեսությունԻրանի գազ արտահանող ընկերությունը հայտնել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել գազի արտահանումը եռակի ավելացնելու մասին:
Էլեկտրաէներգիայով փոխանակության ծավալի ավելացման մասին Իրանի ու Հայաստանի միջեւ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունից հետո երկրները նոր համաձայնության են հանգել, որի նպատակն է ավելացնել բնական գազի արտահանումը, հայտնում է «Մեհր» գործակալությունը:
Իրանի գազ արտահանող ազգային ընկերության ղեկավար Ալիրեզա Կամելին հայտնել է, որ հիմա Հայաստան գազի արտահանումը կազմում է օրական մեկ միլիոն խորանարդ մետր: «Երկու կողմերն էլ հիմա պատրաստում են անհրաժեշտ ենթակառուցվածք բնական գազի փոխանակությունը բարձրացնելու համար»,- շեշտել է պաշտոնյան: