Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 36,7%-ով
Տնտեսություն2016 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 36,7%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 6 074.6 մլն հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-մայիսին՝ 8 304.4 մլն հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 15,8%: