Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

ԼՂՀ-ին «միջանկյալ կարգավիճակ» տալ նշանակում է հակամարտությունը տեղափոխել 88-ական թվականներ

Փաստացի, ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերն այնքան արագ են հնանում, որ դրանց մասին խոսելն ու առավել ևս դրանք քննարկելը դառնում է անիմաստ: Եթե իրականում խոսք է գնում կոնֆլիկտի կարգավորման Կազանյան, Մադրիդյան կամ այլ անվանում ունեցող փաստաթղթերի բովանդակության մասին, ապա այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ դրանք ոչ թե ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններ են, այլ «պրոտոկոլային հանդիպումներ» ոչնչի մասին:

Այս օրերին լայն քննարկման թեմա է բանակցային սեղանին դրված փաստաթղով ԼՂՀ-ին միջանկյալ կարգավիճակ տալու դիմաց տարածքներ հանձնելու մասին խոսակցությունները, բայց նկատենք, որ անտեսվում է այն փաստը, որ խոսքը վերաբերում է մի երկրի, որը թեև դեռևս չի ճանաչվել միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն արդեն սեփական բանակ ու կայացած կառավարման համակարգ ունի: Այս պարագայում ամենաքիչը ծիծաղելի է փաստաթղթերում մշտապես ամրագրվող այն տողը, թե տարածքներ հանձնելու դիմաց Արցախին պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ:

Խնդիրն այն է, որ Արցախը վաղուց արդեն անցել է այդ այսպես կոչված միջանկյալ կարգավիճակն և արդեն 25 տարի է ապրում և զարգանում է՝ լինելով փասատացի անկախ, իսկ ինչ վերաբերում է այդ կարգավիճակի դիմաց ինչ-որ տարածքներ վերադարձնելուն, ապա դա արդեն որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող մոտեցում է:

Եվ եթե մինչ ապրիլյան պատերազմը այդօրինակ փաստաթղթերի շուրջ ընթացող բանակցություններն ինչ-որ տեղ նաև ընկալվում էին որպես այսպես ասած՝ «հանդիպումներ ոչնչի մասին», ապա ներկայում, երբ միջազգային հանրությունն ավելի մոտիկից հնարավորություն ունեցավ ծանոթանալ, թե ինչ է Ադրբեջանը և ինչերի է ընդունակ, այս պարագայում ոչ միայն պետք է, որ բանակցությունների շեշտադրումները փոխվեն, այլև ողջ տրամաբանությունը: Այլևս բոլորի համար էլ պարզից էլ պարզ է, որ այդ երկրին ոչ միայն լուրջ ընդունել չի կարելի, այլև դրա քաղաքական ղեկավարների խոսքը, գործն ու ցանկությունները որևէ տրամաբանական կապ չունեն իրար հետ, ուստի ինչ փաստաթուղթ էլ դրվի բանակցային սեղանին, այն ընդամենը ձևական սևագրության մի թղթի է նման, առավել ևս այն պարագայում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն ընդամենը սկսվում և ավարտվում է կողմերին հաշտեցնելու փորձեր կատարելով ու այդ ճանապարհին այս կամ այն տարբերակներ առաջարկելով:

Իսկ եթե մի փոքր բարձրացնենք վարագույրը ու տեսնենք, թե ներկայում ինչ խնդիրների առջև են կանգնած երբեմնի գերտերությունները, մասնավորապես Մեծ Բրիտանիայի նման հսկա կայսրությունը, որի կազմից դուրս գալու Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի փորձերը կարող են շատ շուտով իրականություն դառնալ, ևս մեկ անգամ կհամոզվենք, որ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններն այնքան հին են, ինչքան մարդկության պատմությունը:

Այս ամենից հետո որքանո՞վ է կարելի լուրջ վերաբերվել ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս ձևաչափերին ընդհանրապես և բանակցային աշխատանքային փաստաթղթեր ասվածին՝ մասնավորապես:

Ա. Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան