Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է 408 կգ ծովի աղի ներմուծումը
ՏնտեսությունՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Ինչպես տեղեկացրին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված բեռի և փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ «Անդակո» ՍՊԸ-ի կողմից Իտալիայի Հանրապետությունից ներմուծվող բեռը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման պահանջներին (յոդացված չէ):
Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին առաջարկվել է այն օգտահանել կամ ոչնչացնել կամ էլ վերաարտահանել: