Նավթի համաշխարհային գները շարունակել են աճել
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գներն աճում են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,26 տոկոսով՝ հասնելով 47,69 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,24 տոկոսով՝ հասնելով 49,04 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: