Նավթը թանկանում է ԱՄՆ-ի պաշարների վերաբերյալ տվյալների գերագնահատման պատճառով
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ-ի վիճակագրության պատճառով, վկայում են սակարկությունների տվյալները: Երեւանի ժամանակով 09:15-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent նավթային խառնուրդի՝ սեպտեմբերի ապառնագրերի արժեքն աճել Է 1,08 տոկոսով (մեկ բարելի դիմաց մինչեւ 46,9 դոլար), WTI-ի արժեքը՝ 0,84 տոկոսով (մինչեւ 45,52 դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գների աճի պատճառ են դարձել ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարների վերաբերյալ տվյալները, մեկ շաբաթում այս ցուցանիշը կրճատվել Է 2.2 միլիոն բարելով կամ 0,4 տոկոսով (մինչեւ 524,4 միլիոն բարել): Ըստ որում երկրում պաշարների հանույթը կրճատվել Է 2,25 տոկոսով եւ հասել օրական 8,428 բարելի նշագծին:
Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազումը նույնպես պահապնում Է նավթի գները: Ամերիկյան արժութն Էժանանում Է ԱՄՆ-ում գործազրկության վերաբերյալ վիճակագրության հրապարակման նախաշեմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: