Հրացան, նռնակ և փամփուշտներ գործարանի պարսպի տակ
Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ քաղաքի կիսահաղորդիչների գործարանի պարսպի տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի, ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 120, 7.62 մմ տրամաչափի՝ 58 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: