Գյուղատնտեսության նախարարությունը ճշտում է կարկուտի հասցրած վնասի չափերը
ՏնտեսությունՀուլիսի 10-ին հանրապետության տարբեր տարածքներում տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
«Մարզպետարաններն աշխատանքներն ամփոփելուց հետո կներկայացնեն Գյուղատնտեսության նախարարությանը: Վնասի չափի վերջնական պատկերը պարզ կլինի առաջիկա օրերին»,- հայտնեց նա