Մարիա Գևորգյանը հաղթանակով է մեկնարկել «Իկարոս» միջազգային բաց մրցաշարում
ՍպորտՀունաստանում մեկնարկել է շախմատի «Իկարոս» միջազգային բաց մրցաշարը: Առաջնությանը մասնակցում են 98 շախմատիստ: Մասնակից շախմատիստների թվում են 5 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը: Առաջին տուրում մեր շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Վասիլի Պապակոստասի նկատմամբ:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: