1 օրում Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար
ՀասարակությունՀուլիսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 8, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի, նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: