Ճապոնիայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության` ցունամիի վտանգ չկա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, իսկ օջախն ընկած է եղել 30 կմ խորությունում` ծովի հատակում: