ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2016թ. առաջին եռամսյակում աճել է 276.46 մլն. դոլարով` կազմելով 5 242.14 մլն. դոլար. ԱՎԾ
ՏնտեսությունՀայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքը 2016թ. մարտի վերջի դրությամբ կազմել է 9 045.91 մլն. դոլար, որը 2015թ. դեկտեմբերի վերջի նկատմամբ աճել է 120.76 մլն. դոլարով:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ համախառն արտաքին պարտքի 43.50%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 7.19%-ը` Կենտրոնական բանկում, 22.72%-ը` ավանդային կազմակերպություններում, բացի Կենտրոնական բանկից, 16.12%-ը` մասնավոր հատվածում, իսկ 10.48%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված ուղղակի ներդրումներն են՝ միջֆիրմային վարկերի տեսքով:
2016թ. մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 3 803.76 մլն. դոլար և 2016թ. առաջին եռամսյակի ընթացքում նվազել են 155.71 մլն. դոլարով:
Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2016թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել է 276.46 մլն. դոլարով` կազմելով 5 242.14 մլն. դոլար: