Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Կարմիր գծերի տուգանքները բողոքարկվում են ու տուգանքների մասին որոշումները՝ բեկանվում.«168 ժամ»

Հասարակություն

«Հայաստանում հետզհետե ավելանում է իրավագիտակից քաղաքացիների, այս դեպքում՝ վարորդների, քանակը, որոնք հրաժարվում են վճարել չմատուցված ծառայության դիմաց։ Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի և ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար գանձվող տուրքերի մասին Է։

Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ, եթե փոխարենը ոչինչ չես ստանում։ Առավել ևս՝ ինչո՞ւ վճարել 5000 դրամ տուգանք՝ 15 րոպեից ավելի կարմիր գծերում կանգնելու և 100 դրամ չվճարելու համար։ Առավել ևս՝ ինչո՞ւ պետք Է վճարի սովորական քաղաքացին, իսկ ոստիկաններն ու պետական աշխատողներն այս հարցում արտոնություն ունենան ու պարտավոր չլինեն վճարել։ Կարմիր գծերի հետ կապված այս նորմերը սահմանող մեր պետական այրերը կանոնները սահմանելիս, թերևս, մոռացել են, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում Է ցանկացած տիպի խտրականություն ու անհամաչափություն։

Կարմիր գծերի տուգանքները բողոքարկող վարորդների թիվն օրեցօր ավելանում Է։ Եվ ուշագրավն այն Է, որ գրեթե ցանկացած գրագետ կազմված բողոք բավարարվում Է ու տուգանքների մասին որոշումները բեկանվում են։

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ վարչական դատարանում բազմաթիվ վարույթներ կան կարմիր գծերի հետ կապված, ընդ որում` շատ դեպքերում մինչ գործը կսկսի քննել դատարանը, քաղաքապետարանն արդեն բեկանում Է իր որոշումը։ Իսկ եթե վարչական դատարանը չբավարարի որևէ հայց, ըստ Ա. Կիվիրյանի, մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընդհանրապես կարմիր գծերի նորմերի սահմանադրականությունը։ Նա նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո նոր Սահմանադրությամբ որոշակի առումով պաշտպանվում են այդ հարաբերությունները, քանի որ, եթե նախկինում ցանկացած դեպքում անգամ տեղական տուրքերը սահմանվում էին բացառապես օրենքով, այժմ դրանք կարող է սահմանել նաև համայնքի ավագանին.    «Սահմանադրական   փոփոխությունները, ըստ էության, բացեցին դռները, որ ավագանին կարող է որոշում կայացնել, թե ինչքան տուրք պետք է վճարի քաղաքացին։ Բայց միայն այդ հարցը չէ, կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք օրենքի խախտումներ են ներկայացնում և տվյալ դեպքում հակասում են Սահմանադրությանը, օրինակ, չի ապահովվում համաչափությունը։ Այսինքն՝ ինքն իրականում ինչի՞ն է ուղղված։ Այս օրենսդրության ընդունման և կարմիր գծերի անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ ինչ-որ ձևով պետք է կանոնակարգի երթևեկությունը։ Բայց նախ՝ անհասկանալի է, թե ինչ երթևեկություն է կանոնակարգելու, և երկրորդ՝ այն որևէ ձևով չկանոնակարգեց որևէ բան, որովհետև այդպես չէ, որ Երևանում ինչ-որ նոր ավտոկայանատեղիներ բացվեցին, և ինչ-որ ձևով ծանրաբեռնվածությունը նվազեց։ Այն տեղերը, որտեղ մարդիկ կայանում էին անվճար, նշարվեցին կարմիր գծերով, ու մարդիկ սկսեցին վճարել դրա համար»։

Փաստաբանի համոզմամբ՝ կարմիր գծերը չեն կարող բերել այն արդյունքին, որով հիմնավորվում էին այդ նորմերի ընդունումը։ Ա.Կիվիրյանի խոսքով՝ համաչափությունն ապահովված չէ նաև այն առումով, որ, օրինակ, եթե տարբեր երկրներում նման կարգավորումների հետ համեմատենք, այնտեղ վճարովի կայանատեղիների հակառակ   մայթն   անվճար   է,   դրանով ապահովվում է համաչափությունը, ու մարդիկ ընտրության հնարավորություն ունեն. «Մենք այսօր նման ընտրություն չունենք, ու, եթե մարդը կայանում Է լրիվ այլ տեղում, ոչ կարմիր գծերում, գալիս է տուգանք, որ կայանել է ոչ նախատեսված վայրում։ Այսինքն՝ քաղաքացիները չափազանց կաշկանդված են։ Կամ վճարում է տարեկան 12 հազար դրամ տուրքը, հետո այդ կարմիր գծերը դառնում են դեղին, քանի որ ինչ-որ ընկերություն որոշում է, որ այդ հատվածը պետք է լինի ծառայողական կայանատեղի, և քաղաքացին չի կարողանում օգտվել իր իրավունքից»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ադրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային Դաշինք