Իսրայելը վերջին 9 տարվա ընթացքում առաջին անգամ բացել է Գազայի հետ հատման ճանապարհը
ՄիջազգայինԻսրայելի իշխանություններն անցած 9 տարում առաջին անգամ թույլ են տվել բացել Իսրայելի ու Գազայի հատման ճանապարհը, որպեսզի դրանով դեպի պաղեստինյան տարածքներ անցնեն պարեն տեղափոխող մեքենաները:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Էրեզ կոչվող կետն անցած տասնամյակի ընթացքում գտնվել է իսրայելական կողմի շրջափակման մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2007թ. ի վեր Էրեզով երթևեկությունը դեպի Գազա արգելված է եղել: Ուստի` պաղեստինցիների համար անհրաժեշտ պարենամթերքը տեղափոխվել է իսրայելական քաղաքների ու բնակավայրերի միջով անցնող ճանապարհներով:
Եվ քանի որ դրանց բնակիչները պարբերաբար բողոքել են իշխանություններին անընդհատ անցնող մեքենաների աղմուկից, որոշում է կայացվել վերաբացել ճանապարհը: