Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհուրդը անդրանիկ նիստ է գումարել

Հասարակություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին խորհրդին անդամակցող ոլորտի թվով 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնո ւթյան հետ կապերի բաժնից:

Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը,  հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու համար՝ ընդգծելով  քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում:

«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ ներդրում ունի, և ես լիահույս եմ, որ այս նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրկված են  ոլորտում մեծ հեղինակություն և փորձ ունեցող կազմակերպություններ, ակտիվ գործունեություն կծավալի և առանցքային դերակատարում կունենա նախարարության կողմից ոլորտում տարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման գործում՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և նախարարության միջև», - նշել է Սերգո Կարապետյանը:

Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

ՀՀ ԳՆ աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը հանդես է եկել զեկուցմամբ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի վերջին տարիների միտումները և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության հիմնական դրույթները» հարցի շուրջ: Անդրադառնալով վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին՝ Հրաչյա Ծպնեցյանը նշել է, որ այս ընթացքում  գյուղատնտեսությունում էական դրական տեղաշարժեր են արձանագրվել,  2011-2015 թթ. ոլորտը ձևավորվել է երկրի ՀՆԱ-ի 18.6%-ը, իսկ ագրովերամշակող ոլորտի հետ միասին` գրեթե 25.0%-ը: 2015 թվա­կանին գյո ւղատնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազ­մել է 1002.2 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 11.7%-ով: 2012, 2013 և 2014 թթ. գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճը կազմել էր համա­պատաս­խանաբար` 9.5, 7.1 և 7.2%: Գյուղատնտեսության տնտեսական աճի հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերում­ներից է ոլորտի հիմնական ռեսուրսի` գյուղատնտեսական հողերի օգտագործման մակար­դակի բարձրացումը:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական մշակա­բույսերի ցան­քա­­տարածությունները 2010-2015 թվականների ընթացքում ավելացել են 68.2 հազ. հեկտարով, միայն 2015 թվականին` 19.0 հազ. հեկտարով և կազմել են 351.8 հազ. հեկտար: Վարելահողերի նպատակային օգ­տա­գործման մակարդակը 2015 թվականին կազմել է 78.8%, 2014 թվականի 74.4%-ի և 2010 թվականի 63.2%-ի դիմաց: Զեկուցողը մանրամասնորեն ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում արձանագրված զարգացման միտումները, ներկայացրել պետական աջակցության ծրագրերի արդյո ւնքային ցուցանիշները:

Այնուհետև ներկաների ուշադրությանն են ներկայացվել  ՀՀ գյուղատնտեսության 2016-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության նախագծի հիմնադրույթները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ագրարային ոլորտում տնտեսավարման արդյունավետ ձևերի, մասնավորապես կոոպերացիայի զարգացմանն ու գյուղացիական տնտեսությունների խոշորացման խթանմանը, պարենային ապահովության (անվտանգության) մակարդակի բարձրացմանն ու հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովմանը: Բացի այդ, կարևորվել են նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողներին հասցեական աջակցության (սուբսիդավորման) մեխանիզմների կատարելագործման, սննդամթերքի անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրմա ն, հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի և արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի զարգացման ու այլ խնդիրներ:

Զեկուցումից հետո խորհրդի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր կլիմայի գլոբալ փոփոխությունների, ջրօգտագործման, գինեգործության, խաղողագործության,  սպանդանոցների գործունեության, գյուղատնտեսության ապահովագրության և այլ հարցերի վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ նախարար Կարապետյանը կոչ է արել խորհրդի անդամներին մշտական կապ պահպանել նախարարության հետ և առաջարկություններ ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով բաց և թափանցիկ քննարկել բոլոր բարձրացված խնդիրները և համատեղ լուծումներ գտնել:

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներին