ԵԱՏՄ-ում թեթև արդյունաբերական արտադրանքի հավատարմագրումը կդյուրացվի
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հաստատել է Մաքսային միության «Թեթև արդյունաբերության անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները:
Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, կանոնակարգի հաստատյան առնչությամբ ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտի ղեկավար Արման Շաքալիևը շեշտել է, որ կատարված փոփոխությունները նպաստում են ԵԱՏՄ երկրներում բիզնեսի առավել արդյունավետ իրականացմանը:
Փոփոխությունները հնարավորություն են տալիս առավել արագ հավատարմագրեր ստանալ ԵԱՏՄ երկրներում թեթև արդյունաբերության արտադրանքների համար: Նոր կանոնակարգի դրույթներն առնչվում են նաև քիմիական, տեքստիլ, պոլիմերային, կաշվի և այլ տիպի արտադրանքներին: