Տարհանվելու է «Գազպրոմի» գլխավոր գրասենյակը
Մոսկվայում «Գազպրոմի» գլխամասային գրասենյակը տարհանվելու է՝ ռումբի պայթյունի անանուն հաղորդագրության պատճառով: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի համաձայն՝ հոկտեմբերի 3-ին «Գազպրոմի» գրասենյակ էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվել այն մասին, որ շենքում ռումբ է տեղադրված:
«Տագնապի հաղորդագրության հետևանքով«Գազպրոմի» գրասենյակ են ժամանել ոստիկանության և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները: Շենքից տարհանում են բոլոր աշխատակիցներին»,- ասել է գործակալության զրուցակիցը: