Բուլղարահայ ռեժիսորի ֆիլմը ցուցադրվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում
Մշակույթ«Ոսկե ծիրան» կինոփառատոնին հյուրընկալվել է ռեժիսոր Բորիս Կոլևն իր «Մահացու ցատկ» ֆիլմով: Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսորը նշեց, որ Երևանում գտնվելն իր համար շատ հուզիչ է, քանի որ ինքը մայրական կողմից հայ է:
«Իմ նախնիները արտագաղթել են Արևմտյան Հայաստանից: Ես առաջինն եմ իմ ընտանիքում, ով Հայաստան է եկել»,- ասաց Կոլևը:
Նրա «Մահացու թռիչք» ֆիլմը պատմում է բուլղարացի ծանրամարտիկի մասին, ով մրցության ընթացքում դոպինգ օգտագործելու պատճառով հայտնվում է մեծ սկանդալի կենտրոնում: Արդյունքում նա կորցնում է իր մեդալը և վերադառնալով Բուլղարիա` կորցնում անգամ ամենամոտիկ մարդկանց հարգանքը: Բեռլինի պատի փլուզումից հետո Բուլղարիայում հաստատվում է ժողովրդավարություն, և ֆիլմի գլխավոր հերոսը հայտնվում է փողոցում: Նա դառնում է հանցագործ, ինչի ավարտն էլ բանտախուցն է:
Բորիս Կոլրևը, մեկնաբանելով իր ֆիլմի գլխավոր ասելիքը, նշեց, որ ինքը փորձել է ստեղծել ոչ թե հետաքննական սցենար, այլ էքզիստենցիալ պատմություն: