«Հայփոստ»-ը շրջանառության մեջ է դրել «Եվրո 2016»-ին նվիրված նոր նամականիշ
ՀասարակությունՖուտբոլի Եվրոպայի Առաջնություն «Եվրո 2016» թեմային նվիրված` hուլիսի 15-ին շրջանառության մեջ է դրվում նոր նամականիշ:
Այս մասին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:
Նամականիշի հետին պլանում պատկերված է «Ստատ դե Ֆրանս» Ֆրանսիայի ազգային մարզադաշտը` գունավորված Ֆրանսիայի դրոշի գույներով: Առաջին պլանում պատկերված են Եվրո 2016-ի գավաթը և խաղային իրադրությունում գտնվող երկու ֆուտբոլիստներ:
Նամականիշի անվանումն է՝ Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնություն «Եվրո 2016», թողարկման օրը՝ 15 հուլիս 2016թ. : Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի, տպարանը՝ Cartor, Ֆրանսիա: Չափսերը՝ 40,0 x 24,0 մմ, տպաքանակը՝ 60,000: