Բացառիկ համաձայնագիր Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև
ՀասարակությունՀայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) և ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ, ռուս. МГИМО) միջև կնքվել է համաձայնագիր, համաձայն որի կգործարկվի համատեղ՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն», մագիստրական ծրագիրը՝ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ:
Ծրագիրը կսկսի գործել արդեն 2016-2017 ուսումնական տարվա սեպտեմբերից, իսկ ուսումը կիրականացվի ՀՌՀ և ՄՄՀՊԻ համաձեյնացված ծրագրի հիմա վրա:
Կրթական ծրագիրը, որը կյանքի կկոչվի գործընկեր համալսարանների կողմից, կիրագործվի Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանում և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:
Շրջանավարտները կստանան կրթական պահանջներին համապատասխան փայլուն գիտելիքներ, արժանանալով եզակի հնարավորության` ստանալու Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դիպլոմներ:
Հայաստանի Հանրապետության ուսանողները հնարավորություն կունենան ապրելու Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողական հանրակացարանում:
Փաստաթղթերի ընդունումը կիրականացվի սույն թվականի հուլիսի 20-ից 23-ը ներառյալ:
Մանրամասների համար զանգահարել` (091) 69-06-01, (093) 96-60-00, (010) 27-70-52, (010) 27-14-59 կամ այցելել՝ http://rau.am/ , http://ilp.rau.am/
Էլ. հասցե՝ [email protected]