Վերջին տարիներին հայաստանաբնակ հայ գրողների ստեղծագործություններն ավելի շատ են հրատարակվում օտար լեզուներով. ՀԳՄ նախագահ
ՄշակույթՀայկական լրատվամիջոցները պատշաճ կերպով չեն լուսաբանում հայ գրողների հաջողություններն արտասահմանում:
Նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` հավելելով, որ գրահրատարակչական ոլորտում արձանագրված հաջողությունները անկախության տարի ների կարևոր ձեռքբերումներից են:
«Տասնյակ հեղինակներ են հրատարակվել օտար լեզուներով տարբեր երկրներում, կան հեղինակներ, որոնց ոչ թե մեկ, այլ մի քանի գրքերն են հրատարակվել, ուստի դժվար է բոլորի անունները թվարկել»,- շեշտեց Միլիտոնյանը:
Նրա խոսքով` վերջին հինգ տարվա ընթացքում հայաստանաբնակ հայ գրողների ստեղծագործություններն ավելի շատ են հրատարակվում օտար լեզուներով, քան խորհրդային տարիներին:
Գրողների միության նախագահը նշեց, որ օտարերկրյա հրատարակություններում ընդգրկված են թե’ հայ դասականների, թե’ տարեց և երիտասարդ գրողների ստեղծագործությունները:
Միլիտոնյանը նաև շեշտեց, որ արտերկրում հրատարակված գրքերը նաև Հայաստանում են հաջողություններ ունեցել` արժանանալով տարբեր մրցանակների: