Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն` ռուսական և հայկական բաժիններ
ՀասարակությունՀայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա առկա մագիստրատուրայի ընդունելություն մի շարք ուղղություններով՝ այդ թվում` Իրավագիտություն (Իրավունքի և պետության տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն), (Սահմանադրական, մունիցիպալ իրավունք), (Քաղաքացիական, արբիտրաժային դատավարություն), (Ձեռնարկատիրական, կոմերցիոն իրավունք), (Կորպորատիվ իրավաբան), (Միջազգային հանրային, եվրոպական իրավունք), (Քրեական իրավունք, քրեաբանություն, քրեակատարողական իրավունք), (Քրեական դատավարություն, քրեագիտություն և օպերատիվ հետախուզական գործունեություն):
Միջազգային հարաբերություններ (Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն) Քաղաքագիտություն (Ազգային անվտանգություն, Կիրառական քաղաքագիտություն): Միաժամանակ մեկնարկում է իրավագիտության հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունը:
Բուհի շրջանավարտները ստանում են կրթական պահանջներին համապատասխան փայլուն գիտելիքներ` արժանանալով եզակի հնարավորության` ստանալու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի դիպլոմներ: