Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Ռաուլ. Կարիերաս «Ռեալում» ավարտելն իմ երազանքն էր

«AS»-ին տված հարցազրույցում Ռաուլ Գոնսալեսը խոսել է ներկա աշխատանքի (ԱՄՆ-ում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ), «Ռեալում» տիրող իրավիճակի, Մադրիդից հեռանալու և հնարավոր վերադարձի մասին: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

***

-Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր կարող եք «Ռեալի» նախագահը դառնալ:

-Հիմա նման հնարավորության մասին չեմ մտածում։ Փորձում եմ գլուխ բերել նոր աշխատանքս, տեղյակ լինել դաշտում և ֆուտբոլային բիզնեսում կատարվելիքից: Պետք է նոր պաշտոնումս մոտ մեկ տարի աշխատեմ, որպեսզի հասկանամ, թե ինչպես եմ դրանից գլուխ հանում:

-Ի՞նչ եք մտածում այն կանոնների մասին, որոնք Ֆլորենտինոն սահմանել է նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների համար:

-Մանրամասներին ծանոթ չեմ, բայց տեսնում եմ, որ ակումբում հայացքների անհամաձայնություն կա:

-«Անհամաձայնությո՞ւն» ասացիք:

-Այո՛, բայց դա իմ կարծիքն է: Կողքից հայացք։

-Օրինակ՝ Սանտյագո Բեռնաբեուն այսօրվա կանոնակարգով նախագահ դառնալ չէր կարող: Արդյո՞ք Ֆլորենտինոն «Ռեալը» բացառապես վերնախավի ակումբ է դարձրել:

-Դրա համար էլ պահպանվել է անդամակցությունը։ Նախագահական խորհրդի անդամները կարող են արտահայտել իրենց դժգոհությունն ու պաշտպանել սեփական տեսակետը: Հաջորդ տարի նախագահական ընտրություններ են, բայց արդեն հիմա մյուսները կարող են քննարկել կուտակված հարցերը:

-Ֆլորենտինո Պերեսն ասե՞լ է, որ կարող եք ակումբ վերադառնալ:

-Նա ասել է, որ կարող եմ ցանկացած պահի վերադառնալ:

-Ինչպե՞ս է ասել դա:

-Մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ասաց, որ «Սանտյագո Բեռնաբեուն» իմ տունն է:

-Նա պաշտոնապես որևէ պաշտոն առաջարկե՞լ է:

-Խոսակցություններ եղել են… Հիմա ինքս եմ որոշումներ ընդունում, բայց ակումբին կտեղեկացնեմ, եթե համաձայն լինեմ։

-«Ռեալն» ի՞նչ պայմաններ պետք է ապահովի, որպեսզի Իսպանիայի մայրաքաղաք վերադառնաք:

-Առաջին հերթին որոշումը պետք է ընտանիքիս ներսում կայացվի: Ինձ հանգստացնում է այն խոսքը, որ ակումբի դռներն ինձ համար միշտ բաց են, բայց անկեղծ ասած, վստահ չեմ, որ նման իրավիճակ մոտակա մեկ-երկու տարում կստեղծվի: Հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ, ապագայում… Ով իմանա…

-«Ռեալի» երկրպագուները մինչև հիմա անհանգիստ են, որ Ձեզ արժանավայել հրաժեշտ չեն տվել: Դուք ևս այդպե՞ս եք մտածում:

-Այդ պահից միայն լավ հիշողություներ են պահպանվել, բայց սխալ ժամանակ էր ընտրվել, ինչը հետաքրքված շատ մարդկանց անհանգստության պատճառը դարձավ:

-Սպասեք․․․ Ռաուլ, մի՞թե կարելի է խոսել սխալ ընտրված ժամանակի մասին, երբ խոսքը թիմի ամենահեղինակավոր խաղացողի ու ավագի մասին է։

-Ավելի ուշ նորից հնարավորություն ստացա «Սանտյագո Բեռնաբեուի» հանդիսատեսի առաջ խաղաշապիկ հագնելու և նրանց ջերմ ընդունելությանն արժանանալու:

-«Ռեալն» ինչ-որ կերպ թեթևացրե՞ց ակումբից հեռանալը:

-Ինչպես ինձ է թվում, այդ ժամանակ դա ճիշտ որոշում էր ինձ ու ընտանիքիս համար։ Ինձ սպառված էի զգում:

-Սպառվա՞ծ։ «Շալկեում» ցույց տվեցիք, որ դեռևս մրցունակ խաղացող եք:

-Առաջ գնալու ժամանակն էր։ Ես ակումբի հետ դեռ մեկ տավա պայմանագիր ունեի ու 17 հիանալի մրցաշրջան էի անցկացրել:

-Առա՞ջ գնալու:

-Ինձ այդպես թվաց: Կարող եմ միայն այդ պահի զգացողություններիս մասին ասել:

-Ասում են, որ Իսպանիայում ֆուտբոլի լեգենդներին այնպես չեն հարգում, ինչպես Իտալիայում։

-Իտալիայում ավելի շատ են հարգում Բուֆֆոնի, Տոտտիի, Դել Պյերոյի, Մալդինիի ու Պիրլոյի պես ֆուտբոլիստներին, բայց ֆուտբոլը ներկայով է ապրում ու հաճախ չէ, որ հետ ենք նայում:

-Կցանկանայի՞ք կարիերան «Ռեալում» ավարտել:

-Դա իմ երազանքն էր, բայց ոչնչի համար չեմ զղջում։ Այն, ինչ «Ռեալից» հեռանալուց հետո ինձ հետ տեղի ունեցավ, հիասքանչ էր, ու աշխարհում ոչնչի հետ դա չէի փոխի: Մադրիդը լքելը բարդ որոշում էր, բայց թիկունքումս միայն «Սանտյագո Բեռնաբեուում» ձեռք բերած փորձը մնաց:

-Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ Կասիլյասը հեռացավ ակումբից՝ բոլորին սեփական նախաձեռնությամբ հրաժեշտ տալով:

-Այդ հիշողությունները… սովորական չեն: Միայն Իկերն ու ակումբը գիտեն տեղի ունեցածի իրական պատմությունը․ մնացածն ուղղակի հետևում էին: Բարեբախտաբար, միջոցառում տեղի ունեցավ, որը, իմ կարծիքով, պետք է միանգամից կազմակերպվեր: 

-Նախկինում ակումբում առկա «հայացքների անհամաձայնության» մասին եք խոսել: Ի՞նչ կասեք Մոուրինյուի «Ռեալում» եղած ժամանակների մասին:

-Նա երկու տարվա մեջ հիանալի աշխատանք կատարեց։ Նա ուժեղ ու մրցունակ թիմ ստեղծեց, կարողացավ իր իսկ դաշտում պարտության մատնել «Բարսելոնային»: Երրորդ մրցաշրջանում զգացվում էր, որ թիմում անհամաձայնություն կար: Խնդիրն օբյեկտիվ վերլուծելու համար պետք է աղբյուրը հասկանալ։ Անգամ այն ժամանակ, երբ դեռ ակումբում էի, շատ էին այն մարդիկ, ովքեր հանգամանքների իրական պատկերից տեղյակ չէին:

-Մոուրինյուի «մենք ընդդեմ աշխարհի» ձևաչափը Ձեզ դո՞ւր եկավ:

-Նախագիծ ստեղծելու և թիմը համախմբելու տարբերակներ շատ կան: Բոլորն էլ հարգում եմ, բայց ինձ թվում է՝ Մոուրինյուն մարզական առումով անպիսի թիմ կերտեց, որն այդ տարիներին ընդունակ էր հաջողությամբ վերահսկել «Բարսելոնայի» խաղը: 

-Խոսենք մարզական տնօրենի՝ ակումբում ունեցած դերի կարևորության մասին: Հիմա Դավիդ դե Խեայի չկայացած տրանսֆերը վնասե՞լ է «Ռեալի» հեղինակությունը:

-Նման դրվագներ շատ են եղել։ Վստահ եմ, որ կատարվածն ակումբից դուրս գտնվող մարդկանց մոտ շփոթմունք է առաջացրել:

-Ինչպե՞ս կարող էր իրեն զգալ Կեյլոր Նավասը, երբ այդ ամենը տեղի էր ունենում:

-Վերջերս հանդիպեցի նրան ու շնորհավորեցի հիանալի մրցաշրջանի համար: Նա արագ որոշում կայացրեց, ջանասիրաբար աշխատելու իր ցանկությունը ցույց տվեց ու ապացուցեց, որ որոշ դեպքերում խնդիրները մեզ ավելի ուժեղ են դարձնում:

-Կրիշտիանուի հեռանալուց հետո «Ռեալն» ապագա կունենա՞։

-Այն, ինչ նա անում է ակումբի համար, անկասկած բացառիկ է։ Նա վերջին 7-8 տարիներին թիմի լավագույն ռմբարկուն է եղել: Դժվար թե գտնվի մեկը, ով համաձայն չի լինի, որ անընդհատ մարզվելու և ինքնակատարելագործվելու նրա կիրքը հիացմունքի է արժանի:

-Լա՞վ են նրա ու Ձեր հարաբերությունները:

-Այո՛, ես ու Ռոնալդուն լավ հարաբերություններ ունենք։ Մենք հարգում ենք միմյանց: Ցավալի է, որ «Ռեալում» ընդամենը մեկ մրցաշրջան ենք միասին խաղացել, բայց այդ ընթացքում կարողացել ենք լավ շփում հաստատել:

-Անցյալ մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսի խաղը Ձեզ վշտացրե՞լ է:

-Նրա համար բարդ մրցաշրջան էր։ Խամեսը շատ տաղանդավոր է և ակումբի համար առանցքային ֆուտբոլիստ կդառնա: «Ռեալում» չի կարելի ձեռքերը ծալել ու նախորդ տարիների հաջողությանը սպասել։ Հույս ունեմ, որ Խամեսը կշարունակի աճել, որովհետև վստահ եմ՝ նա շատ բան կարող է տալ ակումբին:

Այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»