Երևանի Անդրանիկի 64 շենքի 2-րդ մուտքում այրվում 19 էլեկտրական հաշվիչ է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 19-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 64 շենքի 2-րդ մուտքում այրվում է էլեկտրական վահանակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, մարվել՝ 15.19-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, էլեկտրական վահանակում այրվել է 19 էլեկտրական հաշվիչ: