ՀՀ ոստիկանության ՊՊԾ տարածքում գտնվող զինված անձինք օդ են կրակել
ՀասարակությունՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող զինված անձինք օդ են կրակել: Նրանց նկատմամբ ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացրել:
Այս մասին Խորենացի փողոցում հավաքվածներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից կրակոցների ձայներ էին հնչել: