Գվատեմալայի բանտում խռովության ժամանակ արգենտինացի մոդել Է սպանվել
ՀասարակությունԳվատեմալայի ուղղիչ հիմնարկություններից մեկում ծայր առած խռովության ժամանակ սպանվել Է 13 մարդ, այդ թվում 24-ամյա արգենտինացի մոդել Ջոաննա Բիրիելը: Այս մասին գրում Է Clarվn պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայրաքաղաք Գվետեմալայից ոչ հեռու գտնվող՝«Պավոն» բանտում խռովությունը տեղի Է ունեցել թմրավաճառ Մարվին Մոնտիել Մարինի խմբավորման հետ այսպես կոչված «բանտի արքայի»՝ գվատեմալական բանակի նախկին կապիտան Բայրոն Լիմայի բախման հետեւանքով: Մրցակցության առարկան եղել Է հիմնարկության նկատմամբ «վերահսկողությունը»:
Հարձակումը, որին մասնակցել են շուրջ25 բանտարկյաներ, տեղի Է ունեցել այցելուների հետ տեսակցության ժամանակ: Ինչպես հաղորդվում Է, հենց Լիմայի մոտ Էր տեսակցության եկել Բիրիելը: Հայտնի Է, որ Բիրիելը եւ Լիման տեսակցում Էին ամիսը մեկ անգամ: