Ոստիկանությունը լուսաբացին Խորենացու փողոցից բերման ենթարկեց մի քանի տասնյակ մարդու
ՀասարակությունԽորենացու փողոցում հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում իրավապահները մեծ խմբերով սկսեցին ազատել փողոցն ու բերման ենթարկել հավաքվածներին:
Մինչ այդ, նրանք նախազգուշացրեցին ազատել փողոցը, քանի որ հավաքն անօրինական է: Հայտարարվեց, որ հավաքվածները խանգարում են տարածքի բնակիչների անդորրն ու հասարակական կարգը, սակայն հավաքվածները չկատարեցին իրավապահների կոչը: Տարածքից դուրս բերվեց և բերման ենթարկվեց մի քանի տասնյակ մարդ:
Տարածքը մաքրվում է աղբահանությունն ապահովող ընկերության աշխատակիցների կողմից, որպեսզի հնարավոր լինի վերականգնել հուլիսի 20-ի երեկոյից խափանված երթևեկությունը մինչև ոստիկանության կողմից հատուկ պահպանվող տարածք:
Խորենացի փողոցում հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել:Ցուցարարները քարեր և տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Հուլիսի 21-ի ժամը 02:30–ի դրությամբ Խորենացիփողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է,նրանցից 28-ը` ոստիկան: