Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
ՏնտեսությունԼոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները էլեկտրոնային սակարկությունների ժամանակ աճում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta–ն:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում աճել են 0.18 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 45.93 դոլարի:
ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները աճել են 0.21 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 47.38 դոլարի: