Խորենացու փողոցում բախումներից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. նախարար
ՀասարակությունԽորենացու փողոցում անկարգություններից հետո, հուլիսի 21-ի առավոտյան 09:00-ի դրությամբ, բուժհաստատություններ դիմած 51 քաղաքացիներին, որից 29-ը ոստիկաններ, ցուցաբերվել է պատշաճ բուժօգնություն:Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Այս պահին ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Ինչ վերաբերում է Պարեկապահակային գնդի տարածքում վիրավորում ստացած Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակին, ապա նախարարը տեղեկացրեց, որ նրա մոտ դրական միտում կա, հնարավոր է օրվա ընթացքում հանեն արհեստական շնչառության ապարատը: «Որևէ այլ տեղեկություն կարող եք ստանալ պաշտոնական լրահոսից»,-հավելեց նա:
Անդրադառնալով զինված խմբի անդամներից մեկի հայտարարությանը, ըստ որի` իրենք զրկվել են շտապօգնության ծառայությունից օգտվելու հնարավորությունից` Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում շտապօգնություն կցուցաբերվի ցանկացածին: «Կարող եմ միանշանակ ասել հետևյալը` բուժօգնություն որևէ մեկին անհասանելի չի լինի անհրաժեշտության դեպքում»:
Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչ վիճակում է գտնվում զինված խմբի անդամներից մեկի հղի կինը, նախարարն ասաց. «Առանձնահատուկ տեղեկություն` կապված որևէ մեկի կնոջ հետ, չունեմ, բայց կարող եմ վստահեցնել, որ բոլոր հղիները գտնվում են խիստ ուշադրության ներքո` անկախ նրանից, թե ում կինն են»:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Խորենացի փողոցում հուլիսի 20-ի երեկոյան հավաքված