Ավստրալական դպրոցում արգելել են ծափ տալ
ՀասարակությունՍիդնեյի (Ավստրալիա) տարրական դպրոցներից մեկում արգելել են ծափ տալ, փոխանցում է News.com.au-ը:
Աշակերտներին խորհուրդ է տրվում իրենց զգացումներն արտահայտել «լուռ աջակցությամբ», «դեմքի հիացական արտահայտությամբ» եւ հաղթողի ժեստով՝ բռունցքը առաջ եւ վեր պարզելով: Դպրոցում կարծում են, որ այդպես հարգանք կդրսեւորվի նրանց հանդեպ, ովքեր գրգռվում են աղմուկից:
Պարբերականը տեղեկացնում է, որ սա ավստրալական դպրոցներում քաղաքական կոռեկտության եւս մեկ «բռնկման» օրինակ է, որտեղ նախկինում արգելվել է գրկախառնվելը, երգել տարեդարձի երգեր, նշել Ավստրալիայի օրը եւ այլն: