ՀՀ օմբուդսմենն այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ և տեղում ծանոթացել իրավիճակին
ՀասարակությունՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 21-ի առավոտից քաղաքացիների ահազանգերի հիման վրա այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ՝ տեղում անձամբ ծանոթանալու ստեղծված իրավիճակին եւ քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Պաշտպանը տեսակցել է նաեւ բժշկական հաստատություններում գտնվող ոստիկաններին եւ ակցիայի մասնակիցներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին:
Մանրամասն տեղեկատվություն կհաղորդենք ավելի ուշ: