«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» կոչմանն արժանանալու համար մրցում են 22 ընտանիք
ՀասարակությունՀՀ նախագահի մրցանակի համար պայքարի մեջ են մտել հաշմանդամություն (մայր կամ հայր) ունեցող ընտանիքները: 2016 թվականին ավելացել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» կոչմանն արժանանալու համար մրցող ընտանիքների թիվը՝ հասնելով 22-ի: «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժինը, հայտնում է, որ ըստ երեխաների տարիքային խմբերի` մեկնարկային օրը ընտանիքները մրցել են երեք մրցաձևերում:
Նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի խոսքերով, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են` անկախ իրենց ֆիզիկական կարգավիճակից:
«Շատ եմ ցանկանում, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցողներ ընդհանրապես չլինեն: Սակայն իրականությունն այլ է: Եվ քանի որ բոլորն էլ մեր հասարակության լիարժեք անդամներ են, այս մրցույթի կազմակերպման նպատակը նրանց միավորելն է ու հավասար հնարավորություններ ընձեռելը»,- ասել է Խաչիկ Ասրյանը: