Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 476.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.82 դրամ (աճել է 0.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.79 դրամ (աճել է 0,21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.45 դրամ (նվազել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 301.53 դրամ, ոսկի՝ 20,141.17 դրամ, պլատին՝ 16,331.51 դրամ։
Հուլիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: